Կարեն Կարապետյանն իր պաշտոնը թողնում է «Գազպրոմում» բարձր պաշտոն զբաղեցնելու համար` գրում է ռուսական Gazeta կայքը` նշելով, որ փորձագետների կարծիքով` ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալը կզբաղվի ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:
Պարբերականը նաև նշում է, ոը ռուսական «Գազպրոմի» հետաքրքրությունը հետխորհրդային տարածքի հանդեպ մեծացել է:
Ինչով է նա զբաղվելու զբաղվելու «Գազպրոմում», հայտնի չէ: Ընկերությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ: Բոլոր ուղղություններով Միլլերի տեղակալների աթոռները կարծես թե զբաղված են` հիշեցնում է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը: «Հազիվ թե Կարապետյանը փոխարինի նրանցից որևէ մեկին: Ակնհայտ է, որ խոսքը նոր հաստիք ստեղծելու մասին է»,- ենթադրում է փորձագետը:
Ռուսաստանը Հայաստան է մատակարարում տարեկան մոտ մեկ մլրդ խորանարդ մետր գազ: «Հայաստանի հետ շատ դժվար է սակարկելը, քանի որ Երևանը չի ցանկանում վճարել եվրոպական գներով»,- նշում է Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաևը: - Բայց չեմ կարծում, որ նրա «Գազպրոմ» գալը կապված է գնի շուրջ բանակցությունների հետ: Հայաստանի շուկան շատ փոքր է «Գազպրոմի» համար»:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն էլ չի բացառում, որ Կարապետյանին հրավիրել են` Իրան-Հայաստան գազամուղի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրության հետ կապված: Հնարավոր է` ռուսական ընկերությունը ցանկանում է մասնաբաժին ստանալ այդ գազամուղում, ինչը հնարավորություն կտա թեկուզ մասամբ վերահսկել Իրանից մատակարարումները:
Ամեն դեպքում, «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալի աշխատավարձն ավելի բարձր է, քան Երևանի քաղաքապետինը, գրում է պարբերականը: Երևանի քաղաքապետը ստանում է ամսական 300 հազար դրամ, «Գազպրոմի» խորհրդի անդամները` մոտ 5 մլն ռուբլի ($153,8 հազար դոլար):
No comments:
Post a Comment