«Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞». հայտարարել է մեծանուն երգիչը, որը ներկայումս Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է: Շառլ Ազնավուրը փաստորեն հայտարարում է, որ մաֆիան դատարկում է Հայաստանը: Հայաստանի արտագաղթի խնդիրը մտահոգում է նաև մեծանուն երգչին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանին, և այստեղ արդեն հազիվ թե որևէ ՀՀԿ-ական, որևէ վարչապետ կամ նախագահ հայտարարի, թե ընդդիմությունը չափազանցնում է խնդիրը, և իրականում արտագաղթ կա, բայց դա ամենևին սարսափելի ծավալների չէ:
Ինչ էր անում իշխանությունը մինչև հիմա: Մի կողմ թողնենք արտագաղթի թեմայով կատակները, որ անում էր Տիգրան Սարգսյանը: Մինչև հիմա իշխանությունը հայտարարում էր, թե, ճիշտ է, գնացող կա, բայց այդ թիվն ամենևին էլ սարսափելի չէ, և նույնիսկ լավ է, որ գնում են, աշխատում ու հետ գալիս՝ ապահովելով իրենց ընտանիքների բարեկեցությունը Հայաստանում: Նման դիրքորոշում կարող է ունենալ միայն անմեղսունակ և անկենսունակ իշխանությունը, որը բացարձակ պատկերացում չունի արտագաղթ երևույթի մասին և ընդհանրապես չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է գտնել այդ երևույթի խորքային և մակերեսային պատճառները զուգորդված և համալիր կերպով հաղթահարելու ուղիները:
Հայաստանը կորցնում է իր ամենաթանկ ռեսուրսը` մարդուն: Եվ երբ այդ երևույթը կա, արդեն որևէ իմաստ չունի, թե անկախության տոնիդ դու քանի տանկ կամ օդանավ կամ հրթիռ ես ցուցադրում, որովհետև ժամանակակից աշխարհում երկրի, այդ թվում՝ բանակի հզորությունը կախված է նրանից, թե որքան հզոր է այդ երկրում մարդկային ստեղծագործական միտքն, ու դրա իրացման ինչպիսի պայմաններ են ստեղծված այդ երկրում: Մինչդեռ Հայաստանը դատարկվում է, ու դա ոչ միայն ներսի, այլ նաև դրսի հայացքն է արձանագրում, կամ հայացքները: Չէ՞ որ օրեր առաջ էլ Հայաստան-Սփյուռք վեհաժողովում արտագաղթի նույն խնդիրը բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիյո կաթողիկոս Արամ Առաջինը: Ու այս ամենի հանդեպ՝ իշխանության քար լռությունը: Թերևս, հասունացել է պահը, որ իշխանական այդ անտարբերությունը հաղթահարելու համար պետք է ձևավորվի համահայկական կոալիցիա, դաշինք, որի օրակարգում այդ մեկ, բայց չափազանց կարևոր հարցը կլինի` արտագաղթը և այն կանխելու համազգային ջանքի անհրաժեշտությունը:

No comments:
Post a Comment