Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե իրենք հաջորդ տարի նախատեսում են 101 մլրդ դրամով (այժմյան փոխարժեքով՝ մոտ 270 մլն դոլար) ավելացնել հարկային եկամուտները, գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այն, որ իշխանությունը «մեծ բյուջեի» միջոցով խնդիր է դրել գերկենտրոնացնել երկրի տնտեսական դաշտը, վերաբաշխել սեփականությունը և, ի վերջո, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Բնականաբար այդ ամենը հանրությանը ներկայացվում է «պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո։
«Մեկ օլիգարխի» տնտեսական համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում է նաև ԱԺ–ում ներկայացված խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ նախագահական նստավայրից ուղղորդվող քարոզչական արշավը, որն իրականացվում է «ընդդիմադիր» թերթերի ու կայքերի, վարձկան «վերլուծաբանների» ու «անկախ»փորձագետների միջոցով։
Հաշվի առնելով ներկա տնտեսական ճգնաժամը և իշխանությունների քաղաքական ծրագրերը՝ կարելի է ասել, որՍերժ Սարգսյանն, իր վերարտադրման նպատակին հասնելու համար, «վա–բանկ» է գնում։ Ըստ այդմ՝ նա պատերազմ է հայտարարում բիզնեսին և փորձում է իր իշխանությունն ամրապնդել հարկային մամլիչի կիրառման օգնությամբ՝
No comments:
Post a Comment