«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվածներին ներկայացրեց կուսակցության առաջիկա աշխատաքները և խոսեց իրեն մտահոգող մի շարք հարցերից:
«Այսպես շարունակվել չի կարող... Օրեր առաջ մենք նշում էինք մեր հանրապետության անկախության 20-ամյակը: Հպարտ ենք Հայաստանի հանրապետության համար, մեր դրոշը ծածանվում է ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում, սակայն երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ այդ ամենը իրականությանը չեն համապատասխանում:
Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչպիսին էր այս տարածքը` Շենգավիթը, 30 տարի առաջ: Այստեղ էր Հայաստանի միտքը, ուժը, սա գործարանային թաղամաս էր` արդյունաբերության մեր բարձրակետը: Ինչու 20 տարիների ընթացքում` բոլոր իշխանությունների օրոք, վերացվեց արդյունաբերական այդ թռիչքը: Չասենք, թե Հայաստանում փող չկա, որտեղ կա բյուջե, ինտելեկտ, ուրեմն կա նաև փող, միայն թե պետք է ճիշտ կազմակերպել բյուջեի մուտքն ու կիրառումը:
Պետք է խրախուսվեն ոչ թե ներդրումները, այլ՝ հայրենական արտադրանքը, որի միջոցով նաև աշխատատեղեր կստեղծվեն և կբարելավվի բնակչության սոցիալական վիճակը: Սա նախընտրական ճառ չէ, ոչ էլ ռոմանտիկ երազանքներ, սա այն քաղաքականությունն է, որը կիրականացնի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն իր ելույթում անդրադարձավ նաև Հայոց բանակում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերին. «Մեր բանակը կարող է իրացնել իսկական համազգային արժեքի բարձրունքը: Մենք հպարտ ենք մեր զինվորներով, մեր սպաներով ու բանակի բարեխիղճ ղեկավարներով: Բայց որևէ արդարացում չկա վերջին մեկ շաբաթվա ընթացքում խաղաղ պայմաններում այդքան զոհ ունենալուն: Այդ զոհված տղաներին ես համարում եմ իմ զավակները: Ինչպե՞ս կարելի է թշնամու կրակից հեռու, հաղթանակած բանակում նման բաներ թույլ տալ: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ես կասեմ` ես եմ, բայց առաջին հերթին գործող նախագահը պետք է պատասխան տա»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ թե Րաֆֆին, Սերժը կամ Ռոբերտը, այլ ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը վերատիրանա իշխանություն ձևավորելու իր իրավունքին: «Ժառանգությունից» ու մյուս կուսակցությունից վեր կա հայրենիքի գաղափարը: Իսկ «Ժառանգությունը» պարզապես ձեզ հետ միասին կբերի այդ հայրենիքին հասնելու փոփոխությունները»,- եզրափակեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ թե Րաֆֆին, Սերժը կամ Ռոբերտը, այլ ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը վերատիրանա իշխանություն ձևավորելու իր իրավունքին: «Ժառանգությունից» ու մյուս կուսակցությունից վեր կա հայրենիքի գաղափարը: Իսկ «Ժառանգությունը» պարզապես ձեզ հետ միասին կբերի այդ հայրենիքին հասնելու փոփոխությունները»,- եզրափակեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը:
No comments:
Post a Comment