Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները կապված են իրար մեկ շղթայով։ Քանի դեռ առաջինն ու երրորդը չեն հեռացել, չի հեռանալու նաեւ երկրորդը, ու մենք անընդհատ պտտվելու ենք փակ շրջանի ներսում։
ՀԱԿ-ի վերջին աշխուժացումը հենց էտ հեռանկարն ա գուժում` պտույտ փակ շրջանի ներսում։ ՀԱԿ-ում շատ լավ գիտեն, որ Սերժին հաղթելու ոչ մի շանս չունեն։ Եթե հաղթելու գոնե մի 10 տոկոսի շանս լիներ, Լեւոնը կաներ էն, ինչը որ արեց 2007-ին` կփորձեր նոր դաշնակիցներ գտնել։ Եթե ոմանք մոռացել են, հիշացնեմ թե որն էր Լեւոնի առաջին քայլը` 10 տարվա բացակայությունից հետո երբ որ վերադարձավ քաղաքականություն։ Հանդիպում դաշնակցության հետ։ Ընդ որում ոչ թե պարզապես հանդիպում, այլ այցելություն դաշնակցության գրասենյակ, ինչը հաշտության որոշակի ժեստ էր։ Էսօր Լեւոնը նման ժեստեր չի անում։ Ընդհակառակը` ՀԱԿ-ին քննադատած ընդդիմադիրները Ազատության հրապարակի հարթակից անվանվում են «փոքրոգի վախկոտ դեմագոգներ», «ռեժիմի գործիքներ» ու «գործակալներ»։ Ինչը նշանակում ա, որ ՀԱԿ-ի փաստացի ու ռեալ նպատակը ոչ թե արտահերթ ընտրությունների հասնելն ու էտ ընտրություններում Սերժին հաղթելն ա, այլ որպես հիմնական ընդդիմություն սեփական դիրքերը ամրապնդելը` առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ հավաքելով։ Դրա համար էլ մյուս ընդդիմադիրները ՀԱԿ-ի աչքին ոչ թե պոտենցիալ դաշնակիցներ են, այլ պոտենցիալ մրցակիցներ։
Բայց էտ դեպքում` եթե Սերժը հաղթի ապագա ընտրություններում եւ լեգիտիմանա որպես նախագահ, իսկ ՀԱԿ-ը դառնա խորհրդարանական հիմնական ընդդիմություն, Հայաստանում փոփոխությունների հնարավորությունը կտրուկ կփոքրանա։ Իսկ էլ ավելի սարսափելին էն ա, որ շատ հավանական էտ հեռանկարը եթե դառնա իրականություն, կմեծանան Քոչարյանի շանսերը` ներկայանալու որպես այլընտրանք։
Ընդհանուր առմամբ ճիշտ մոտեցում է շարժվել առաջ և չվերադառնալ անցյալին: Բայց լինենք օբյեկտիվ ու առարկայական: Այսօր իրականում և իշխանությունը և ընդդիմությունը կենտրոնացված չեն: Սա նշանակում է, որ ունենք հազվադեմ մի իրավիճակ, երբ առկա է քաղաքական մրցակցություն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
ReplyDeleteԻշխանությունը կամ նախկին իշխանությունը ներկայացված կլինի մի կողմից Ս.Ս. և ՀՀԿ, մյուս կողմից Ռ.Ք: Ունենք նաև ՀՅԴ և ԲՀԿ, որոնք կամ բացահայտ կմիանան Ռ.Ք կամ ավելի հավանական է հանդես կգան առանձին` համենայն դեպս խորհրդարանական ընտրություններին, քանի որ քիչ հավանական է Ռ.Ք. մասնակցությունը այդ ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը կարտահայտվի ՀՅԴ-ի և/կամ ԲՀԿ-ի միջոցով: Սակայն եթե ՀՅԴ անվերապահ ընդունում է այդ տարբերակը, ապա վերջերս նկատվում է ԲՀԿ առերևույթ անհամաձայնությունն այդ տարբերակին: Ըստ էության, ԲՀԿ փորձում է միավորել իր շուրջ Ս.Ս. և Ռ.Ք. չհարող կամ նրանցից դժգոհ ուժերին, սակայն ոչ արմատական ընդդիմությանը: Կարծում եմ դա վերաբերվում է ՀՀԿ-ի մի մասին, Հ.Արգամիչին, ով բնական է ձգտում է դառնալ վարչապետ կամ առնվազն պահպանել իր դիրքերը: Այս ցանկից ակնհայտորեն դուրս կմնա ՀՅԴ, որը չի հանդուրժի ԲՀԿ առաջընթացը, սա նշանակում է որ կամ ՀՅԴ կմնա միայնակ կամ միանալով Ռ.Ք. կձևավորի առանձին միավոր: Սա հավանաբար կլինի ամենաթույլ միավորումը: Հետո գալիս է Ս.Ս. իրեն հավատարիմ մնացած ուժերով` ՀՀԿ մի մասը: 3-րդ բլոկը կկազմի ԲՀԿ և ՀՀԿ-ի մի մասը, ինչպես նաև իմ կարծիքով ՕԵԿ, քանի որ վերջինս, ըստ էության, միշտ հարում է նրան, ով ավելի ուժեղ է թվում: Այս երեք խմբավորումը ներկայացնում են այսպես կողչված իշխանական ճամբարը: 4-րդ խումբը ՀԱԿ է որպես ընդդիմադիր բլոկ: Այստեղ անհայտ է դեռևս Ժառանգության կարգավիճակը, որը կամ կմիանա ՀԱԿ-ին կամ առանձին կկազմի 5-րդ խմբավորումը որպես ևս ընդդիմադիր ուժ: Հարկ է խոսել նաև հնարավոր միավորումների մասին: Դա կարող է ուրվագծվել ԲՀԿ և ՀԱԿ, Ս.Ս. և ՀԱԿ կամ ԲՀԿ և Ս.Ս. կամ Ռ.Ք. համատեքստում: Ամեն դեպքում նշված միավորներն են պատրաստ համագործակցության: Ոչ ՀՅԴ, ոչ Ռ.Ք. և ոչ էլ ՕԵԿ չունեն որևէ համագործակցության եզր, քանի որ նրանք չունեն որևէ սոցիալական հենարան և ակնհայտորեն վարկաբեկված են: Միայն ՕԵԿ կարող է ոչ թե համագործակցել, այլ միավորվել որևէ մեկին` իշխանության կազմում մնալու համար: Վերը նշված համագործակցությունից առավել հնարավոր եմ համարում ԲՀԿ և ՀԱԿ միավորումը միայն այն դեպքում, երբ ԲՀԿ չմիանա Ռ.Ք.-ի ճամբարին կամ Ս.Ս.-ին: Մյուս կողմից ԲՀԿ և ՀԱԿ միավորումը կարող է ազդանշան լինել Ռ.Ք. և Ս.Ս. միավորման համար, որը քիչ հավանական է:
Ամեն դեպքում մի քանի ամսից առավել պարզ կերևա ուժերի վերաբաշխումը: Ամեն դեպքում, եթե Ժառանգությունը ի վերջո համագործակցի ՀԱԿ հետ, իսկ ՀԱԿ ընդունի Ժառանգությանը որպես իրեն հավասար միավոր և անբաժանելի մաս, ապա թերևս այս միավորումը առավել արդյունավետ կլինի ժողովրդի համար: Իսկ եթե այդ միավորմանը միանա նաև ԲՀԿ, ապա հաղթանակն անխուսափելի կլինի: Սակայն սա վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներից հետո միայն կարելի է խոսել նախագահական ընտրությունների մասին: