Popular Posts

Saturday, October 1, 2011

Կրթություն


Ըստ կրթության և գիտության նախարարության, Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ։ «Ամենաբարձր ցուցանիշը մեզ մոտ է,- նշել է ԿԳՆ արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը։- Էս տարի մենք ունենք շատ-շատ դիմորդներ, որ ցանկանում են կրթությունը շարունակել նաև ասպիրանտուրայում»։
Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանել ցանկացող արտերկրացիների թիվը նվազել է վերջին շրջանում:
Մամուլում կարծիք է հնչել, թե անհրաժեշտ է "հանրապետությունում լուրջ ներդրումներ կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարանների և կենցաղի կազմակերպման համար": 

1 comment:

  1. Առավել առաջնային է թվում կրթության որակ ապահովելը, միջազգային չանանիշներին համապատասխանող գիտելիք տրամադրելը, քան հարմարավետ հանրակացարաններ ունենալը:

    ReplyDelete