Popular Posts

Thursday, January 31, 2013


Երեկ  կեսգիշերից առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Բշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանին են այցելել ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ և պետական այրեր, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Ինչպես Tert.am-ին հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հարուցվել է քրեական գործ: 

No comments:

Post a Comment