Popular Posts

Thursday, January 10, 2013


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանի առաջադրվելու ցանկության մասին տեղյակ է եղել: Այս մասին ասաց ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան այսօր մամուլում հրապարակված այն տեղեկության, թե Ծառուկյանն ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: 

«Գագիկ Ծառուկյանը կատարելապես տեղեկացված է այն բոլոր զարգացումներին, որոնք առնչվում են կուսակցությանը, կուսակցականների գործունեությանը»,- ասաց նա:

Թերթը գրել էր նաև, որ Ծառուկյանին այդ տեղեկությունը խիստ զարմացրել է ու զայրացրել, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի:

«Այդ տեղեկատվությունը 100%-ով իրականության հետ որևէ առնչություն չունի: Նա այդ ամենի հետ որևէ առնչություն չունի, և այս համատեքստում ցանկացած տեղեկատվություն բացարձակապես ապատեղեկատվություն է»,- հավաստեց Իվետա Տոնոյանը:

No comments:

Post a Comment