Խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից և ընդդիմության վերածվելուց հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկար լռություն էր պահպանում` հարցազրույցներ չտալով միջազգային ԶԼՄ-ներին, սակայն ստորև ներկայացվում է մի բացառիկ հարցազրույց, որը տվել է Միխեիլ Սաակաշվիլին «Հայացք Ուկրաինայից. Դավոս 2013» սեմինարի մասնակիցների համար, որոնք էլ այն տրամադրել են ДОЖДЬ հեռուստաալիքին:
Հարցազրույցում նա ներկայացնում է, թե ինչ հույսեր ունի ապագայում, վախենու՞մ է արդյոք իշխանությունը կորցնել և որոնք էին այն հիմնական սխալները, որի պատճառով իրենք զրկվեցին հիմնական իշխանական լծակներից:
Անրադառնալով անցած ընտրություններին Սաակաշվիլին ասել է. «Մեր մոտ մարդկանց խոստացել են, որ ամեն բան ձրի կլինի և դրա համար պետք չէ աշխատել, և մարդիկ դրան հավատացին: Քանի որ, որքան մենք փորձենք այլ բան ասել, թե մեր մոտ արդեն այլ հասարակություն է` ոչ հետխորհրդային, միևնույն է, մարդկանց մեծամասնությունը հետխորհրդային հայացքներ ունի: Ամբողջ հասարակությունը պետք է փոխվի: Սակայն, մյուս կողմից, այս մառախուղը արագ կցրվի, և երբ այն ցրվի, ի՞նչ կհիշվի՝ որ մեր մոտ վատ էր և հիմա ավելի՞ վատ է: Թե՞ կհիշեն, որ նախկինում իսկապես ավելի լավ էր:
Ըստ Սաակաշվիլիի՝ նախկինում ստեղծած մեծ ներուժի առկայության հանգամանքն է նրան ապագայի հանդեպ հույս ներշնչում:
«Այդ պատճառով ես լիահույս եմ, որ մենք մեծ պոտենցիալ ենք ստեղծել, և եթե այդ ամենին մեծ վնաս չհասցվի, իսկ ես կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դա անել, ապա հետագայում Վրաստանն էլ ավելի ուժեղացած կլինի այս ամենից, քանի որ այն ամենն ինչ չի սպանում` միայն ուժեղացնում է», - ասել է Վրաստանի նախագահը:
«Ժողովրդավարությունն այդպիսին է. ժողովուրդը միշտ ինչ-որ բանից սկսում է հոգնել, մարդիկ մշտապես ձանձրանում են որոշ բաներից, մարդիկ նույնիսկ իրենց սիրեցյալից` կնոջից են հոգնում, առավել ևս ժողովուրդը` իր կառավարությունից: Սակայն որոշ ժամանակ անց, նորից շփման կարիք է առաջանում. այնպես որ, ես կարծում եմ, ցանկացած ժողովրդավարություն զարգացման փուլեր ունի, և դրանք երկու քայլ առաջ` մեկ քայլ ետ են, բայց ոչ հակառակը», - շեշտել է Սաակաշվիլին:
«Բոլորին կարող է ամեն բան զզվեցնել, սակայն բարեփոխումների ժամանակ, ոչ մի դեպքում չի կարելի հետ նայել, փոխզիջում չի կարելի անել: Այլ պարագայում դա շատ ավելի շուտ կավարտվի, քան դուք կարծում եք», - այսպիսին է անկոտրուն կամք դրսևորող ղեկավարի բաղադրատոմսն ըստ Սաակաշվիլիի:
Անրադառնալով սեփական ձախողումներին և սխալներին Վրաստանի նախագահը հետևյալն է նշել. «Մենք, ամբողջ մեր կառավարությունը, վերջին շրջանում վերածվել էինք սուպերմենեջերների: Մենք ամբողջ ժամանակ զբաղվում էինք մենեջմենթով, քան` բացատրելով, թե ի՞նչ ենք անում: Պարզապես քանի որ մենք չափազանց համոզված էինք այն ամենում` ինչ անում էինք, կարծում էինք, թե մյուս բոլորն էլ են հասկանում, թե ինչ ենք անում: Սակայն, կամ պետք է բացատրեինք, կամ` գործեինք, ներդրումներ բերեինք, ընդլայնվեինք և նոր գաղափարներ իրագործեինք»:

No comments:
Post a Comment