Սիրիայի և Իրանի կառավարությունները հունվարի 31-ին հայտնել են, որ իրենց իրավունք են վերապահում պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ Սիրիայում գիտա-հետազոտական կենտրոնի հրթիռակոծությունից հետո, հայտնում է Associated Press-ը:
Բեյրութում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ-Քարիմ Ալին ասել է, որ իր երկիրը ժամանակ ու հնարավորություն կգտնի «անսպասելի պատասխան հարվածի համար», սակայն չի հստակեցրել:
Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահյանն իր հերթին հայտնել է, որ իսրայելական հրթիռակոծությունը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ Թել-Ավիվի համար:
Իսրայելին վերագրվող արարքը քննադատել են նաև Հեզբոլահ շիական խմբավորումը և Ռուսաստանի ԱԳՆ-ն: Առաջինը դա «բարբարոսություն» է անվանել, իսկ Մոսկվան՝ «ՄԱԿ-ի կանոնների կոպիտ խախտում», որը չի կարող արդարացվել:
Իսրայելը հրաժարվում է մեկնաբանել այս հարձակման փաստը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ԱԳՆ-ն այսօր ՄԱԿ բողոք է ուղղել իր տարածքում հետազոտական կենտրոնի վրա իրականացված ավիահարձակման պատճառով:
Միևնույն ժամանակ, սիրիացի ընդդիմադիրներն իրենք են ստանձնել գիտա-հետազոտական կենտրոնի հրթիռակոծության պատասխանատվությունը՝ արդարացնելով դրա համար մեղադրվող Իսրայելին

No comments:
Post a Comment