ԱՄՆ-ն շարունակում է նախագծել և ողջ աշխարհով տեղակայել իր հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը, այսօր հայտարարել է նախկին սենատոր Չակ Հեյգլը, որի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում քննվում է Ամերիկյան Սենատի կողմից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«ԱՄՆ մտադիր է շարունակել նախագծել և արտասահմանում տեղակայել հակահրթիռային պաշտպանության համակարգերը… ԱՄՆ-ն չի կարող համաձայնել իր ՀՀՊ-ի սահմանափակմանը կամ համակարգի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն, ինչը կարող է մեր համակարգը վտանգի տակ դնել», - ասվում է Հեյգլի հայտարարության մեջ:
Նախկին սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային համակարգը բացառապես Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ է:
No comments:
Post a Comment