Եգիպտոսի գլխավոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները համաձայնագիր են կնքել, որով հրաժարվում են բռնությունից: Այս համաձայնագիրը կարող է հանգեցնել փողոցային բախումների ավարտին, որոնք ավելի քան 50 մարդու կյանք են խլել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշումը կայացվել է «Մուսուլման եղբայրներ» կուսակցության և ընդդիմության միջև կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցություններն ընթացել են հինգշաբթի օրը` Ազխար համալսարանում:
Մինչ այդ ընդդիմությունը չէր ընդունել Եգիպտոսի նախագահի՝ երկխոսության գնալու առաջարկը, և կոչ էր արել վերջինին ապացուցել, որ նա հավատարիմ է մնալու ժողովրդավարական բարեփոխումներին:
No comments:
Post a Comment