Popular Posts

Thursday, January 31, 2013

2013 թ. հունվարի 18-ին ՀՀ արդարադատության խորհուրդը, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուի հարցը, որոշել է Սերժ Սարգսյանին առաջարկել ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Ռաֆիկ Գագիկի Խանդանյանի թեկնածությունը: Այս առաջարկը թերևս կարելի է հատուցում համարել: Բանն այն է որ դատավորի թեկնածուն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է, այն Խանդանյանի, որը մշտապես կատարել է իշխող ռեժիմի պատվերները: Հենց նա էր, որ մերժեց մարտի 1-ի տասը զոհերից ոստիկանության զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մոր` Ռուզաննա Հարությունյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության: Տ. Աբգարյանի իրավահաջորդը դատավորից պահանջել էր վերացնել ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործությունը և պարտավորեցնել իրականացնել արդյունավետ քննություն: Սակայն, դատավորի կարծիքով ՀՔԾ-ն և դատախազությունը ճիշտ են:

No comments:

Post a Comment