«Երևի բոլորը երբ տեսնում են, որ Հայրիկյանը մասնակցում է, հասկանում են, որ պարկեշտ չի լինի Հայրիկյանի դեմ մրցակից լինել պատմական այս փուլում, երբ երկրի համար ստրատեգիական խնդիրներ կան: Եվ ես ողջունում եմ բոլորի առողջ մոտեցումը: Ովքեր էլ որ դրել են, նրանք էլ շուտով կմտածեն դրա մասին, որովհետև եթե չմտածեն, նշանակում է` իրենց ժառանգների դեմ փորձում են քայլեր լարել»,-երեկ «Առավոտին» այսպես արձագանքեց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում այն իրողությունը, որ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները` մեծությամբ խորհրդարանական երկրորդ ուժը` ԲՀԿ-ն, ապա ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հրաժարվեցին նախագահական մրցապայքարին որևէ կերպ մասնակցելուց:
Հայրիկյանի կարծիքով` ցանկացած բանական հայ մարդ, վերլուծելով վերջին տասնամյակների իրողությունները, պետք է մտածի. «Եթե Հայրիկյան կա, սա էլ հո 1991 թիվը չի՞, որ աթոռ փախցնելու խուժան կռվի մեջ մտնենք: Ի վերջո` եկել է մի շրջան, երբ առողջ բանականությունը պետք է հաղթի: Ինչպե՞ս կարելի է ազգային գործչի ներկայությամբ հավակնություններ ունենալ, մանավանդ, որ Հայրիկյանն ասում է, որ երկու տարով է գալու»: Դիտարկմանը, որ հրաժարվողներից որևէ մեկը չի ակնարկել, որ Հայրիկյանի պատճառով է հրաժարվում, թերթի զրուցակիցը հակադարձեց. «Դա գալիս է նրանից, որ ամբողջապես չեն կարողացել հաղթահարել խանդը: Ոչինչ, ես դրա հանդեպ ներողամիտ եմ»:

No comments:
Post a Comment