Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը այսօր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ բանավեճից հետո վերջինիս մատնանշած ընտրախախտումների հետքերով՝ հանդիպել է իր կուսակից Վարդան Այվազյանին, ով հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Այն է, որ Չարենցավանում ուսուցիչների հետ դասերի ժամին քարոզարշավ է անում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հովհաննես Սահակյանը, ով բանավեճին ներկա լրագրողներին խոստացել էր այս մասին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել, երբ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ խոսում է «տեղանուններով և կոնկրետ անուններով»՝ Կոտայքի մարզ, Վարդան Այվազյան, Արագածոտնի մարզպետ:
«Այնուհետև մենք զանգահարեցինք Մարտիրոսյան Արմենին և պարզվեց, որ Վարդան Այվազյանը ոչ միայն հերքեց, այլև խնդրեց, որպեսզի նման տեղեկատվություն տրամադրողները լինեն ավելի կոնկրետ և փաստացի: Եվ պարզաբանումն այն էր, որ պարոն Այվազյանը, լինելով Կոտայքի մարզի քարոզչության պատասխանատուն, որպես պատգամավոր հանդիպում է ունենում ժողովրդի հետ, բայց պնդեց, որ որևիցե մեկը չի կարող ներկայացնել փաստ, որ ինքը որևիցե մի տեղ ուսուցիչների հետ, աշխատանքի ժամին հանդիպել է, կամ ցուցակների ու անձնագրերի հավաքման հետ կապված խնդիր է եղել»,-ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ Վարդան Այվազյանը նաև պահանջել է հայտարարություններ անելիս ավելի ստույգ տվյալներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ այսօր, երբ Հովհաննես Սահակյանը բարձր գնահատեց նախընտրական քարոզարշավի անցկացման մակարդակը, Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ չնայած դրան, շարունակում են ահազանգեր ստանալ անօրինականությունների մասին:
«Չարենցավանում և հարակից գյուղերում Վարդան Այվազյանն է հանդիպում ուսուցիչների հետ դասերի ժամի հաշվին ու քարոզարշավ իրականացնում: Ադմինիստրատիվ ռեսուրսների վատնում է իրականացվում, մարդկանց անձնագրերն են հավաքում կամ անձնագրի համարները վերցնում»,- ավելացրել էր նա:
Ի պատասխան հարցի, թե Արմեն Մարտիրոսյանը համաձայնե՞լ է Վարդան Այվազյանի հետ, Հովհաննես Սահակյանը դրական պատասխան տվեց՝ ասելով. «Կարծում եմ՝ հասկացավ, որ փաստեր չլինելու պարագայում անհեթեթություն է»:
Բացի այդ, պայմանավորվել են, որ հետագայում ևս ընտրախախտումների մասին փաստեր լինելու դեպքում, դրանք կներկայացվեն: Այնպես որ, գնդակը, ըստ Հովհաննես Սահակյանի՝ «պարոն Մարտիրոսյանի դաշտում է»:
Արմեն Մարտիրոսյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ Վարդան Այվազյանն իրեն հայտնել է, որ քարոզչություն արել է «չորս դպրոցների մեջտեղում»: Հանրապետական պատգամավորի հերքման կապակցությամբ ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ կա լրացուցիչ պարզաբանումների կարիք, բայց նա նկատեց. «Բայց շատ հետաքրքիր է, որ չորս դպրոցների արանքում է քարոզչությունը տեղի ունենում»:

No comments:
Post a Comment