Popular Posts

Tuesday, January 15, 2013

երկու ղարաբաղցիները չպետք է մրցակցեն, դա կամ անլուրջ է կամ ապտակ է հայ ժողովրդին


«Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանին ծիծաղեցրել են այն պատճառաբանությունը, որոնք այսօր ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեդիամաքս» գործակալությանը տվածհարցազրույցում՝ որպես նախագահի թեկնածու չառաջադրվելու հիմնական գործոն:


«Լուրջ դեմքով ասել, որ երկու ղարաբաղցիները չպետք է մրցակցեն, դա կամ անլուրջ է կամ ապտակ է հայ ժողովրդին: Ես չգիտեի, որ ղարաբաղցի ազգ կա, ինձ թվում էր՝ Ղարաբաղը մարզ է, որը մենք ընդհանուր ջանքերով ազատագրել ենք»,– ասաց նա:

«Ուրեմն ի՞նչ. ապարանցիներն ու լոռեցիները նույնպես պետք է անձնագրե՞ր ստուգեն, որ զբաղվեն ինչ-որ գործով, առավել ևս՝ քաղաքականությամբ»,- նշեց ռեժիսորը և հավելեց, որ նման արտահայտությունները համարում է գողական, փողոցային մոտեցում, կամ էլ, ըստ նրա, մեզ մոտ քաղաքականությունն է փողոցային մակարդակի իջել:

Հիշեցնենք, որ այսօրվա հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը իր չառաջադրվելու երեք պատճառ էր առանձնացրել. առաջինն այն, որ իր համար անընդունելի էր իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև, երկրորդը, որ չէր ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը և երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկանա իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը ծախսել «մանրածախ քաղաքական առևտրի» վերածված քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքի վրա:

 Տիգրան Խզմալյանը Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունն իրական չի համարում, ու պատճառաբանությունն էլ անլուրջ է որակում:

«Ես հերթական անգամ համոզվեցի, որ մարդիկ, ովքեր Հայաստանում զբաղեցրել են կարևորագույն պաշտոնները, խայտառակ ձևով չեն համապատասխանում և՛՛ մեր երկրի մշակույթին ու քաղաքակրթությանը, և՛ արտաքին մարտահրավերներին»,– ասաց նա:

«Իմ խորին համոզմամբ ՝Ռոբերտ Քոչարյանը չի կարող առաջադրվել նախևառաջ, որովհետև հայ ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի հայ ժողովրդի վրա կրակելու հրաման արձակած մարդը երբևիցե հավակնի, համարձակվի նորից փորձել ինչ-որ գործունեություն ծավալել, հավակնություններ ունենալ: Սա ամենակարևոր պատճառն է, և նա դա հասկանում է: Իսկ մնացածը գեղագիտական զեղումներ են»,- մեկնաբանեց Տիգրան Խզմալյանը:

No comments:

Post a Comment