Popular Posts

Thursday, January 31, 2013

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի և անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդարանի՝ ս/թ փետրվարի 4-ից 7-ը կայանալիք չորսօրյա նիստում, տեղեկանում ենք nikolpashinyan.com կայքում տեղ գտած հայտարարությունից:  

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այն կապակցությամբ, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության այսօրվա նիստում որոշում է կայացվել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ նշանակել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, բազմաթիվ լրագրողներ ինձ են դիմել՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել.

1. Դեռևս ամռանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում նշանակումներ է անելու ռոտացիոն կարգով:

2. Խմբակցության այսօրվա նիստի օրակարգի նախագծում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամի փոփոխության հարց չի եղել, հարցը օրակարգ է մտել և լուծվել իմ առաջարկությամբ՝ ի կատարումն նախկինում ձեռքբերված պայմանավորվածության: Այսպիսով, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի և անդամի իմ լիազորություններն ավարտվում են խորհրդարանի՝ ս/թ փետրվարի 4-ից 7-ը կայանալիք չորսօրյա նիստում:

3. Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ և ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար»:

No comments:

Post a Comment