Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ «Հրապարակի» աղբյուրները` նախորդ օրը տեղի ունեցած Գերագույն ժողովը բավականին բուռն է ընթացել ու տևել է նախատեսվածից ավելի երկար: Մինչև վերջին վայրկյանը շարքերը պնդել են, որ ընտրությունների պետք է գնալ սեփական թեկնածուով, սակայն ընկեր Հրանտի պահանջ-ելույթից հետո, որ իմաստ չունի գնալ և պարտվել, այդ 4-5 տոկոսը մեզ բան չի տալու, մասնակցելու դեպքում թերթերն ու ընդդիմությունն ասելու են` լեգիտիմացնում ենք իշխանության թեկնածուին, իսկ ընտրություններին չմասնակցելու ու չպարտվելու դեպքում ՀՅԴ-ն նոր դերակատարություն է ստանում ընդդիմադիր դաշտում, Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի վերջին որոշումից հետո դառնում է ընդհանրապես առաջնային, շարքերը լսելով` մասամբ զիջել են: Ընդ որում, ընկեր Հրանտի տեսլականը քվեարկության ժամանակ հաղթել է ընդամենը 7-8 ձայնի առավելությամբ, ստացել 48 ձայն, թերթը հիշեցնում է, որ ՀՅԴ ԳԺ-ին մասնակցել են 80 հավատավոր ընկերներ: Ճիշտ է, ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնելու, որովհետև Սերժ Սարգսյանի հետ նրանց պայմանավորվածությունը երկաթյա է` իրենք մնում են իրենց «գծում», և այնպիսի առաջարկներ պետք է իրենց արվեն, որ, որպես ընդդիմություն, իրենք անխոցելի լինեն: Մյուս կողմից էլ, ՀՅԴ-ն չի ստանա այն ամենը, ինչ ինքը պահանջել է Սերժ Սարգսյանից` վերահսկիչ գործառույթներ` վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարմամբ, այնուհանդերձ, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններից հետո խիստ որոշակի քարտ-բլանշ կունենա շատ հարցերում և պաշտոններում:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment