Վաղը ԱԺ էթիկայի հանձնաժողովում տեղի կունենա ԱԺ էթիկայի հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում կքննարկվի «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության 15.01.2013թ. դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» իրավաբանի տեղեկացմամբ՝ դիմումը վերաբերում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելուն:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության իրավաբանը՝ ««Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախկինում «զրպարտության» հայցով դատական վեճեր է ունեցել «Զարուհի» ամսագրի հետ, որի խմբագրական խորհրդում է Հայկ Բաբուխանյանը»:
«Նույն բնույթի հոդվածներ տպագրվել են նաև «Իրավունքի» ինտերնետային էջում, որի գլխավոր խմբագիրը Հայկ Բաբուխանյանն է»,- ասաց իրավաբանը՝ մանրամասնելով, որ ԱԺ աշնանային նիստերի ժամանակ ևս Հայկ Բաբուխանյանը կազմակերպությանը վիրավորող ելույթներ է ունեցել:
Կազմակերպությունը զրպարտություն է համարել Հայկ Բաբուխանյանի այն արտահայտությունը, որոնցում ՀԿ-ին անվանել է գրանտածիծներ և ընտանիք քանդողներ:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ դիմումը ստանալուց հետո հանձնաժողովը քվեարկությամբ կայացնում է դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում:
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ դիմումը ստանալուց հետո հանձնաժողովը քվեարկությամբ կայացնում է դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշում:
No comments:
Post a Comment