Օրերս ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում ընթացող հավաքն անօրինական է, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Սակայն, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը: Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները: Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները:
Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը»:
Հարց1. Ինչպես կարող է վրանների տեղակայումը համարվել հասարակական կարգի խախտում.
Հարց 2. Ինչպես կարող է այդ ենթադրյալ խախտումը համարվել սահմանադրական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտում.
Հարց 3. Ինչպես կարող է ոստիկանությունը ցրել այդ հավաքը համաձայն ՀՀ օրենսդրության.
Հարց 4. Ինչով է ոստիկանությունը աջակցում հավաքի անցկացմանը.

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից իր ելույթում անհամաձայնություն հայտնեց հավաքի ապօրինի լինելու մասին ոստիկանության պնդումների առնչությամբ՝ հայտարարելով, որ այն ինքնաբուխ միջոցառում է եւ ինքն է միջոցառման պատասխանատուն։ «Այսինքն այդ զգուշացումը մեզ է ուղղված` կազմակերպիչներիս: Անձամբ` ինձ։ Ես դա գիտեմ, ես այդ ճանապարհն անցել եմ 1988 թվականից: Թեեւ ես համաձայն չեմ, որ մեր միջոցառումն անօրինական է. սա տեղավորվում է օրենքի շրջանակներում: Բայց եթե իրենք որոշել են, որ դա անօրինական է, դատարանն էլ է իրենց ձեռքում, դատախազությունն էլ: Կապացուցե՞ն՝ թող ապացուցեն, դրա պատասխանատվությունը` գիտեմ, ընդամենը դրա համար տուգանք է հասնում, ես այդ տուգանքը կվճարեմ` պատրաստ եմ: Գորբաչովն ինձ երեք անգամ տուգանել է` երեք անգամ»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:
ReplyDelete