Popular Posts

Wednesday, November 9, 2011

10 մլրդ-ական դրամ յուրաքանչյուր մարզի


«2011 սեպտեմբերի 29-ի իր նիստում կառավարությունը պահուստային ֆոնդից 10 մլրդ-ական դրամ էր հատկացրել յուրաքանչյուր մարզի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների իրականացման համար»: Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն՝ իր ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է պետական բյուջեից ավելի քան 100 մլրդ դրամ մսխել՝ սեփական PR-ն ապահովելու համար: 

«Ձմռան նախաշեմին կառավարությունը որոշել է հանրապետության բոլոր մարզերում միաժամանակ իրականացնել ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի կտուրների, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների շենքերի վերանորոգում: Բայց նրանք կարող էին այդ գումարը հատկացնել, ասենք, գարնանը, որ մինչև աշուն իրականացվեին ծրագրերը: Սակայն կառավարությունը որոշել է գործել խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ:



1 comment:

  1. Սա էլ ընդհանուր կամայականության բարձր մակարդակի դրսևորումն է, երբ կառավարության մակարդակով է գումար հատկացվում որպես նախընտրական օգնություն` բնակչությանը օգնելու քողի տակ: Եթե այդ գումարները կան բյուջեում, ինչու չեն հատկացվել մինչև այժմ, տարեվերջին դրանց ծախսումը որքանով է հիմնավորված: Տվյալ դեպքում կամայականությունը չի էլ թաքցվում, քանի որ ակնհայտ է դրա նպատակը, սա միայն վկայում է մեկ այլ երևույթի մասին` ժողովրդի առկայությունը և նրա դիրքորոշումը առավելագույնս անտեսելած են:

    ReplyDelete