Popular Posts

Thursday, November 3, 2011

Իսրայելը ոչ ոքի չի սպառնում և ոչ էլ որևէ մեկի սպառնալիքներն է հանդուրժում


Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեկ երեկոյան մեկնել է Կիպրոս։ Կիպրոսում նա հանդիպել է նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ, ինչից հետո հանդես է եկել հայտարարությամբ. 

«Իսրայելն ու Կիպրոսը ոչ ոքի գազը չեն խլում, նրանք իրենց գազն են արդյունահանում։ Իսրայելը ոչ ոքի չի սպառնում և ոչ էլ որևէ մեկի սպառնալիքներն է հանդուրժում։ Կիպրոսի հետ Միջերկրական ծովում գազի արդյունահանումը չպետք է բացասաբար ազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»։

Նշվում է, որ Պերեսի կիպրական այցի շրջանակներում կողմերը կնքել են 4 պայմանագրեր, որոնք առնչվում են գազի հետախուզմանն ու արդյունահանմանը, էներգիայի նոր աղբյուրներին, հնագիտությանն ու հեռահաղորդակցությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին շրջանում բավական լարված հարաբերությունների մեջ է Իսրայելի և Կիպրոսի հետ, ինչի պատճառը արաբական աշխարհի առաջնորդ դառնալու ձգտումն է և Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր ռազմաքաղաքական դիրքերի ամրագրումը։

No comments:

Post a Comment