Popular Posts

Wednesday, November 9, 2011

Հովիկ Աբրահամյանը «պրեմիա» է տվել աշխատակիցներին


«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել Աժ աշխատակազմին և այդ առթիվ «պրեմիա» է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով: 

«Հովիկ Աբրահամյանը երկուշաբի Աժ նիստում հրաժարական է ներկայացնելու և պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի դեպ, Աժ պատգամավորների օգնականները «պրեմիա» չեն ստացել: Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել` երազում էին, թե երբ է Աժ նախագահը հրաժարական տալու»:

1 comment:

  1. Սա միայն վկայում է այն մասին, որ մեր մոտ պետական գումարները դիտարկվում են որպես սեփական: Ոնց հասկանանք, որ պարգևատրումը տրվում է վերջին օրերին? եթե դա կատարված աշխատանքի գնահատականն է, ապա պետք է տրվեր այն ժամանակ երբ աշխատանքի արդյունքն է երևան գալիս: Տվյալ դեպքում պարզապես կամայականություն է, դրա համար պետք է օրենքով արգելել գումարներ հատկանցելը /պարգևատրում, գնում և այլն/ պաշտոնավարման վերջին ամիսներին, կամ այլ եղանակով, որ բացառվեն նման կամայականությունները:

    ReplyDelete