Պաշտոններից ազատվել են ճանապարհային ոստիականության տեսուչներ ոստիկանության մայոր Աղասի Խաչատուրյանը և ոստիկանության լեյտենանտ Արման Մկրտչյանը։ Այս մասին հաղորդել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է այսուհետ միացված լինեն ոստիկանական մեքենաների փարոսիկները՝ ծանրաբեռնված երթևեկության և օրվա մութ ժամերին։ Խաչատուրյանն ու Մկրտչյանը ոչ միայն չեն միացրել փարոսիկները, այլև կատարել են «թաքնված ծառայություն»։
Հասարակայնության հետ կապերի վարչությունը նաև հաղորդում է, որ համակարգում առկա բացասական երևույթների դեմ պայքարում ակնկալվում է հասարակության աջակցությունը։ Թեժ գծի հեռախոսահամարներն են 546912 և 546914։
No comments:
Post a Comment