Facebook-ի օգտատեր Հրայր Ուլուբաբյանն իր էջում գրում է.
Ահազանգ
Սիրելի հայրենակիցներ, մի՞թե չեք տեսնում, որ Հայրենիքն է կործանվում . Սևանը, Թեղուտը, Թռչկանը, արտագաղթը, Հայաստանի տարածքի 82%-ի անապատի վերածվելու վտանգը (ըստ ՄԱԿ–ի տվյալների), գործազրկությունը, աղքատությունը, հասարակության բազմաբնույթ հատվածականացումը՝ քաղաքական, կրոնական և այլն, կոռուպցիան, երեխաների թրաֆիկինգը, ծնելիության նվազումը և մեռելածնության աճը, հասարակության ծերացումը, կրթության և գիտության ճգնաժամը, սեռական փոքրամասնությունների աճը, ուսուցիչների կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունները, երիտասարդների կողմից 80-ն անց տատիկների բռնաբարությունը, հայ զինվորների սպանություններն ու «ինքնասպանությունները» Հայոց բանակում, պետության արտաքին պարտքերը, հանցավոր իրավախախտումները «իրավապահների» կողմից, իշխանությունների կողմից կազմակերպված ջարդերը 2004թ. ապրիլի 13–ին և 2008թ. մարտի 1–ին և այլն։
Այս ամենին գումարեք փիլիսոփայության և փիլիսոփայորեն հիմնավորրված գաղափարախոսության բացակայությունը՝ հիմնական պատճառը երկրում հոգևոր և բարոյական անկման և ստեղծված ու անընդհատ խորացող քաոսային վիճակի և դուք կտեսնեք կործանվող Հայրենիքի ամբողջական պատկերը։ Նման իրավիճակի մասին է Նժդեհը զգուշացրել. «Պատմության մեջ քիչ են կոտորածային ոչնչացումների դեպքերը, մինչդեռ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղության մեջ, առանց արյունոտ հարվածների, անհետացել են դանդաղորեն»։ Մենք այդ անհեացման ճանապարին ենք, անդունդի եզրին և անընդհատ գլորվում ու պակասում ենք։
Մի՞թե ժամանակը չէ «S.O.S Հայաստան» հայտարարելու և հասարակության մտահոգ, կարող ու բարոյական ուժերի համախմբման։ Համոզված եմ՝ այդպիսի ուժեր կան. արձագանքե՛ք։

No comments:
Post a Comment