Չնայած անձրեւին Ազատության հրապարակում հավաքվածները ուշադիր լսում էին ՀՀ նախկին վարչապետ ՀրանտԲագրատյանին: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Ազատության հրապարակում Քաղաքացիկան ֆորում է հրավիրվում Հայ ազգային կոնգրեսին նախաձեռնությամբ, որտեղ հիմնականում հնչում են 2 բանախոսի տեսակետներ, տեղի են ունենում ինտերակտիվ քննարկումներ: Ըստ կազմակերպիչների , այդ ֆորումները, ՀԱԿ-ի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը կարեւորելու նպատակ ունեն:
Այնպես ստացվեց, որ նա միայնակ էր հարթակում եւ թվում էր նրա ասածները ջրի նման կընդունվեր, բայց մարդիկ իրենց տեսակետը ունեին եւ ընդդիմանում էին Բագրատյանին:
Իսկ թեման Հայաստանի ապագա տնտեսական քաղաքականության հիմանդրույթներն էին: ԸստԲագրատյանի, պետք է օլիգարխներ չլինեն, գործի կոոպերտաիվ համաձայնությունը, մենաշնորհները վերանան:
“Սամվել Ալեքսանյան-Սամվել Մայրապետյան կամ չգիտեմ` էլ ով: Պատկերացնում եք նրանք միանան, մի բիզնես անեն, այ էդ դեպքում տնտեսությունը կփոխվի”,-կարծում է նախկին վարչապետը: Ըստ նրա, բանկային համակարգն էլ պիտի փոխվի, գյուղացին պիտի մնա գյուղացի, ոչ թե դառնա բատրակ, այսինքն հողերի խոշորացում չպետք է լինի:
Այն հարցին, թե իրենց իշխանության ժամանակ օլիգարխներ չկայի՞ն, Բագրատյանը բորբոքվեց եւ առաջարկեց կոնկրետ անուն տալ: “Նույնիսկ Խաչատուր Սուքիասյանը, երբ 3 գործարան սեփականշնորհեց, հետո ուզեց “Ռոսիա” կինոթատրոնը` չթույալտրեցի:
Անձամբ ես դեմ էի: Ու հետո նա հարցազրույցներից մեկում ասել էր, որ Քոչարյանի օրոք ինքը ավելի շատ ձեռքբերումներ ուենցավ”,-ասած Բագրատյանը: Ի դեպ, նախկին վարչապետի հետ շփվելու բավական քիչ թվով մարդիկ էին եկել: Կազմակերպիչները դա բացատրեցին նրանով, որ ի տարբերություն նախորդ անգամների բանախոսն այս անգամ մեկն է:
No comments:
Post a Comment