ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
...... Ուրախ ավարտով այս փոքրիկ դիպվածը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում: Ահա դրանցից մի քանիսը. Ի՞նչ գործ ունեն ռուս սահմանապահները Զվարթնոց օդանավակայանում: Այդ ի՞նչ են անում նրանք, ինչը չեն կարող անել հայ սահմանապահները ու այդ պատճառով չի իրականացվում հայ-ռուսական միջպետական համաձայնագրով ի սկզբանե նախատեսված, ռուս սահմանապահների փուլ առ փուլ փոխարինումը հայ սահմանապահներով: Նույն հարցադրումը վաղուց արդիական է նաև հայ-իրանական սահմանի համար: Օտարերկրացիներին դեռ մի կողմ թողնենք. սեփական երկրի անկախության մասին ի՞նչ կարծիք են կազմում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները, երբ Հայաստանից մեկնելիս ու վերադառնալիս պարտադիր կարգով ստիպված են լինում շփվելու Ռուսաստանի ՖՍԲ-ի աշխատակից բլյանդինկաների հետ:
Եվ վերջին տրտունջս օդակայանի բացման վերաբերյալ. Ի՞նչ տարբերություն կա սեփական ժողովրդի աչքին թոզ փչող Սերժի և մոսկովյան բոսերի աչքին ժամանակին թոզ փչող ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղարների գործելաոճում: Դեմիրճյանն էլ, հիշում եմ, երևանյան մետրոն բացեց մեծ շուքով, իսկ հետո փակեց` անավարտ շինարարությունը շարունակելու համար: Նույնիսկ կատակ կար այն տարիներին, թե մետրոն բացեցին, տեսան ռակ ա` փակեցին:

No comments:
Post a Comment