Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին: Իրանի երկաթուղների ներկայացուցիչ Աբբաս Նազարին նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթգիծն ունենալու է 75 կմ երկարություն, որի շինարարության ընդհանուր արժեքը կազմելու է 400 միլիոն դոլար:
Իրանի խորհրդարանը կողմ է քվերակել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավարտարմատարի մակարդակի իջեցնելուն:
Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունները սահմանափակելուն կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը:
Որոշման համաձայն` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2 շաբաթվա ընթացքում պետք է լքի Իրանի տարածքը: Իրանի խորհրդարանը նման քայլով պատասխանել է Լոնդոնի` Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին:
No comments:
Post a Comment