ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը այսօր սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մինասյանը նշել էր, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում: Ինչպես հայտնի է Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է: Երևի թե սրանով ամեն ինչ ասված է, իսկ Հովիկ Աբրահամյանի երգը իշխանական համակարգում վերջնականապես երգված: Սա նաև, ըստ երևույթին, պատասխանն է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, որ ընտրություններից հետո ինքը ԱԺ նախագահի պաշտոնից պակաս պաշտոն չի ստանալու:
Իրականում, Միքայել Մինասյանին նշանակելով ՀՀԿ նախընտրական շտաբում, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին և հանրությանը ցույց է տալիս, որ Աբրահամյանն իրականում Միքայել Մինասյանի ենթակայից բարձր պաշտոն չի ստանալու: Ֆորմալ տեսանկյունից Աբրահամյանն է Մինասյանի ղեկավարը լինելու, սակայն իրականում կարծում ենք որ բոլորի համար պարզ է, թե ինչ է նշանակում Հովիկ Աբրահամյանի պես շտաբի պետի պարագայում շտաբ տանել նաև Միքայել Մինասյանին, ով համարվում էր նախագահական աշխատակազմի կամ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի դե ֆակտո ղեկավարը:
Սրանով, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական շտաբում, ըստ էության, վեր է ածվում անգլիական թագուհու, իսկ շտաբում բնականաբար «քագավորելու» է Մինասյանը: Աբրահամյանն արդեն հասցրել է հայտարարել, որ ուրախ է Մինասյանի նշանակման համար: Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր անել Հովիկ Աբրահամյանը, եթե ուրախ չլիներ:

No comments:
Post a Comment