Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2011»–ը։ Դասակարգումը կազմվել է տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշների հիման վրա։
Ինչպես տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից, վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը, ինչպես 2010թ., զբաղեցնում է Նորվեգիան (մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 47, 557դոլար է), վերջին հորիզոնականը բաժին է ընկել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 280 դոլար է)։
Վարկանշային աղյուսակում 187 երկիր է ընդգրկվել։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում Հայաստանը 86–րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ինդեքսում հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, կյանքի տևողություն, գրագիտություն մակարդակը և մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշը։
Փաստաթղթի համաձայն՝ մեր երկրում կյանքի միջին տևողությունը՝ 74.2 տարի է, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $5188 –է, կրթության միջին տևողությունը 10,8 տարի է, կրթության սպասվող տևողությունը՝ 12,0 տարի։
Հայաստանը, ի դեպ, դասվել է մարդկային բարձր զարգացում ունեցող երկրների շարքին։
Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը 91–րդ հորիզոնականում է հայտնվել, այդ երկրում կյանքի միջին տևողությունը՝ 70,7 տարի է, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $8666 –է, կրթության միջին տևողությունը 8,6 տարի է, կրթության սպասվող տևողությունը՝ 11,8 տարի։
Վրաստանը ցուցակում 75–րդն է. այդ երկրում կյանքի միջին տևողությունը՝ 73,7 տարի է, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $4780 –է, կրթության միջին տևողությունը 12,1 տարի է, կրթության սպասվող տևողությունը՝ 13,1 տարի։
Իրանը 88–րդ հորիզանականն է զբաղեցնում. այդ երկրում կյանքի միջին տևողությունը՝ 73.0 տարի է, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $ 10, 166 –է, կրթության միջին տևողությունը 7,3 տարի է, կրթության սպասվող տևողությունը՝ 12,7 տարի։
Թուրքիան 92–րդ հորիզոնականն է զբաղեցնում. այդ երկրում կյանքի միջին տևողությունը՝ 74.0 տարի է, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $12, 246 –է, կրթության միջին տևողությունը 6,5 տարի է, կրթության սպասվող տևողությունը՝ 11,8 տարի։
No comments:
Post a Comment