Popular Posts

Wednesday, November 9, 2011

արտաքին պարտքն անցել է 40%-ից


Մեր արտաքին պարտքն անցել է 40%-ից, սակայն մենք որդեգրել ենք պարտքի՝ հետզհետե կրճատման ծրագիր։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«Մենք 2009թ մեծ պարտքեր վերցրինք, որպեսզի մեղմենք ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը։ Դրանից հետո կամաց-կամաց նվազեցնում ենք։ Մենք 7.5% պարտք ունեինք 2009-ին, 5%` 2010թ-ին, 2011-ին կունենանք 3.5%, 2012թ՝ 3 – 3.1%, հետո՝ ավելի քիչ։ Այսինքն՝ մենք արդեն գնում ենք դեֆիցիտը նվազեցնելու ճանապարհով, որպեսզի կայունության խնդիրներ չառաջանան»,- նշեց նա։ Արտաքին պարտքի մարման «պիկային տարիներ» նա համարեց 2012-2013թթ։
2013-ին նախատեսվում է մարել 230 մլն դոլար։ «Բնականաբար, դա մեծ թիվ է նախորդ հոսքերի համեմատ, բայց դա հաղթահարելի թիվ է, քանի որ մենք ունենք այդ հոսքերը, բացի դրանից մենք ունենք ռեզերվներ Կենտրոնական բանկում, որոնց միջոցով շատ հանգիստ կարելի է ապահովել այդ վարկերի կատարումը»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ շատ կարևոր է տարբերակել, որ մենք պետք է լինենք զգոն, որ պարտքը վտանգավոր սահմանի չի հասել, բայց որ այլևս տեղ չունենք պարտքը շատ ավելի մեծացնելու։
Նա տեղեկացրեց, որ դա չի նշանակում, թե այլևս պարտքեր չեն վերցվելու. արդեն իսկ Համաշխարհային բանկի հետ կան պայմանավորություններ առաջիկա երկու տարիներին որոշակի պարտքեր վերցնելու և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու առումով։ «Բայց դա լիովին մտնում է մեր պարտքերի կառավարման ռազմավարության մեջ»,- հանգստացրեց Գաբրիելյանը։

1 comment:

  1. Խայտառակություն է, այն աստիճան է արդեն մեծացել պարտքը, որ ֆին. նախարարը ԶԼՄ-ների միջոցով է հայնում բոլորին, այդ թվում` իշխանությանը, որ հերիք է, էլ տեղ չկա նոր պարտք վերցնելու: Սակայն որ ժամանակը եկավ, միևնույն է վերցնելու են, ում են լսելու:

    ReplyDelete