Popular Posts

Thursday, November 24, 2011

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն է խնդրել քրդերի կոտորածի համար


Առաջիկայում Դերսիմի ցեղասպանության թեման տեղափոխվելու է Միջազգային քրեական դատարան։ Այս մասին քրդական «Ֆըրաթ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է փաստաբան Էրդալ Դողանը, ով մեկն է այն իրավաբաններից, ովքեր համապատասխան փաստաթղթեր են նախապատրաստում այդ հարցով Միջազգային քրեական դատարան դիմելու համար։
«Ներողությունն ինքնին բավական չէ։ Պետք է այդ ներողությունը տեղափոխել իրավական դաշտ և Ռուանդայի կամ նախկին Հարավսլավիայի օրինակով ստեղծել հատուկ դատարան»,– ասել է Դողանը։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դերսիմի կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու փաստին՝ Էրդալ Դողանն ասել է, որ Էրդողանի խոսքերը դատարանում կարող են օգտագործվել որպես։
Հիշեցնենք, որ երեկ Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն է խնդրել նախկին իշխանությունների կողմից 1930–ական թվականներին Դերսիմում հիմնականում քրդերի դեմ իրականացված կոտորածի համար։
«Եթե հարկ է Դերսիմի կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն եմ խնդրում»,– հայտարարել էր Էրդողանը։

No comments:

Post a Comment