Popular Posts

Thursday, November 3, 2011

Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը?


Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) խոսնակ Ռեուվեն Ռիվլինը նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ պատրաստվում է խորհրդարանի լիագումար նիստ գումարել, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը։ 


Ռիվլինը նշել է. «Այլ ժողովուրդների աղետների ճանաչումն իմն պարտականությունն է՝ որպես հրեայի և իսրայելցու։ Որքան էլ որ կարևոր լինեն դիվանագիտական նկատառումները, դրանք չպետք է խանգարեն այլ ժողովուրդների վերապրած աղետների ճանաչմանը»։

Նշվում է, որ Հայաստանում թերահավատորեն են մոտենում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ համարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելի ու Թուրքիայի միջև վերածվում է առևտրի առարկայի

No comments:

Post a Comment