Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել 4 կազմակերպություններ. համատեղ ձեռնարկություն` Safege (Բելգիա) և Eptisa (Իսպանիա), Կոնսորցիում ` Roughton International Ltd. (Միացյալ Թագավորություն) , WYG International Ltd. (Միացյալ Թագավորություն) և «Ճաննախագիծ» (Հայաստան), համատեղ ձեռնարկություն` Renardet Ingenieurs Conseils S.A. (Շվեցարիա), Bonifica Italia S.r.l. (Իտալիա) և Sambo Engineering Co., Ltd (Կորեա): Երկու ընկերություններ` SNC Lavalin (Կանադա) և կոնսորցիում ` Destia Finnroad Ltd (Ֆինլանդիա), Swedish National Road Consluting AB (Շվեդիա) , Sweco International AB (Շվեդիա), «Ճաննախագիծ» (Հայաստան) պաշտոնապես հայտնել են, որ չեն ներկայացնելու տեխնիկական և ֆինանսական առաջարկներ:
Նշենք, որ այսօր բացվել են միայն տեխնիկական առաջարկները և դրանց գնահատման գործընթացն ավարտելուց, համապատասխան հավանությունները ստանալուց հետո, հրապարակայնորեն կբացվեն այն կազմակերպությունների ֆինանսական առաջարկները, որոնց տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները կբավարարեն պահանջներին:
Մինչև նշված վերջնաժամկետը հետաքրքրության հայտեր են ներկայացրել 21 կազմակերպություններ, որոնցից իրենց որակավորմամբ լավագույն վերոնշյալ 6 կազմակերպությունները գնահատող հանձնաժողովի կողմից ընդգրկվել են կարճ ցուցակում, որը հաստատվել է ԱԶԲ-ի, այնուհետև Կառավարման խորհրդի կողմից: Այդ կազմակերպություններին ուղարկվել է տեխնիկական և ֆինանսական առաջարկներ ներկայացնելու հրավեր, եւ այդ առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2011թ.-ի նոյեմբերի 24-ը, ժամը 17:00-ն Երևանի ժամանակով:
No comments:
Post a Comment