Popular Posts

Thursday, November 24, 2011

Հանուն պատմական շենքի


Մայրաքաղաքի իշխանությունները որոշել են քանդել քաղաքի կենտրոնում գտնվող հին շենքերից մեկն ու դրա հաշվին մեծացնել Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկը: Պատմական շենքում 20-րդ դարում բնակվել են տասնյակ ականավոր գործիչներ, սակայն այսօր շենքը ներառված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Շենքը որոշել են պահպանել երիտասարդ ակտիվիստները:
Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող փոքրիկ սրճարանի պատին իրենց գամած երիտասարդներից շատերը մինչ այս իրար չէին ճանաչում: Ծանոթացել են Facebook-ով: Այս կարմիր տնակը ոչ միայն նրանցից շատերի սիրելի ժամանցի վայրն է, այլև հարազատ քաղաքի հին անկյուններից մեկը: Քաղաքային իշխանությունները որոշել են քանդել այն ու լայնացնել փողոցը: Այստեղ հավաքված երիտասարդները դրան դեմ են:
Ակցիայի մասնակիցների թիվն աճեց շատ կարճ ժամանակում: Պատին գամված ակտիվիստների շարանի մի ծայրը սկսվելով Արամի փողոցում շարունակվում է Աբովյանով: Սոցիալական կայքում երիտասարդների տարածած կոչին այս անգամ արձագանքել են նաև քաղաքապետարանի աշխատակիցերը: Ակտիվիստների հետ բանակցության էր եկել քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագան Հրայր Պողոսյանը: Այսօր ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 24-ին կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, որին մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները` Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրո առարկա շինությունը ընդգրկված չէ Ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:

No comments:

Post a Comment