Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանն այցելեց սեպտեմբերին շահագործման հաննված Բեսթ վեսթերն Փերըդայզ հյուրանոցային համալիր: Նա ծանոթացավ ժամանակակից չափանիշներով կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումների չափին և ստեղծված աշխատատեղերին: Շենքը շահագործման է հանձնվել 1986 թվականին: 2002-ին շինությունը սեփականաշնորհվել է, բայց ֆիզիկական մաշվածության պատճառով այն ենթակա չէր շահագործման: Չորս տարի տևած վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն դոլար:
Հյուրանոցը տեխնիկապես և մատուցվող ծառայությունների որակով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հյուրանոցին շնորհված է լիիրավ անդամակցություն «Բեսթ վեսթերնի» մեծ ընտանիքում: Հյուրանոցի գործադիր տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ տնօրինությունը հիմնական շեշտը դնելու է բարձրակարգ սպասարկման վրա:
Աշխատանքային այցով Տավուշի մարց մեկնած նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ԿԲ-ի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքներն ու նախագծերը: Կենտրոնի կառուցման հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող տնտեսագիտության և ֆինանսական բնագավառին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ: Այդ նպատակով բանակցություններ են վարվում վերոնշյալ ծրագրերի կազմակերպման և իրականացման հարուստ փորձ ունեցող մի շարք հեղինակավոր միջազգայի ֆինանսական կազմակերպությունների գործընկեր ԿԲ-ների ուսումնական կենտրոնների հետ:
Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրայի բանկերի, «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ վարկայի և ԱՊՊԱ բյուրոների համար:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 հազար քառակուսի մետր: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվարին:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 հազար քառակուսի մետր: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվարին:
«Դիլիջան» ուսումնական հետազոտական կենտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար կառուցվում է բազմաբնակարան բնակելի շենք 64 ծառայողական բնակարանով՝ 6290 քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ և առևտրային տարածքներ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ կենտրոնում կանցկացվեն ոչ միայն բանկային, այլև ընդհանուր ֆինանսական դասընթացներ: Մի շարք պայմանավորվածություններ կան միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, Տորոնտոյի կենտրոնը ուսումնական և այլն: Այստեղ անցկացվելու է տարեկան մոտ 30 միջազգային սեմինար, և դասավանդելու են լավագույն մասնագետները: Նրանց փորձը թույլ կտա նաև հայ մասնագետներին ստանալ մասնագիտական բարձր գիտելիքներ: Գործելու է նաև հետազոտական խոշոր կենտրոն, որը զբաղվելու է հետազոտություններով ոչ միայն բանկային ոլորտում:
No comments:
Post a Comment