Արդյունաբերողների և գործարարների միության՝ երեկ տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, որը երեկոյան արդեն լայնորեն քննարկվում էր իշխանական կուլիսներում:
«Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»,- համագումարում ունեցած ծավալուն ելույթում ընդգծել է Սարգսյանը: Այս նախադասությունը ներառող պարբերությունը սկսվում է այսպես. «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի աոջև»:
Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները նշված նախադասությունը դիտարկում են ընթացիկ քաղաքական պրոցեսների համատեքստում և պնդում, թե դրանով Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի երկու մարդու՝ Գագիկ Ծառուկյանին և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին»,- ապա թերթը հավելում է.
«Ուշադրություն դարձրեք, եթե խոսեր միայն գործարարության և պետական համակարգի տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Խաչատրյանին: Եթե խոսեր միայն գործարարության և իշխանության տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Ծառուկյանին, որովհետև վերջինս բիզնեսմեն է, բայց պետական համակարգում ներգրավված չէ: Ներգրավված է քաղաքական իշխանության համակարգում: Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, բայց քաղաքական իշխանության համակարգում ներգրավված չէ, ներգրավված է պետական կառավարման համակարգում:
Իհարկե, նշված ձևակերպումը ուղղակի կամ անուղղակի վերաբերում է նաև այլ մարդկանց, բայց դիտորդների գնահատմամբ՝ հիմնական թիրախը հենց Խաչատրյանն ու Ծառուկյանն են: Նաև մեկ այլ միլիոնատեր՝ Հովիկ Աբրահամյանը, որը դե ֆակտո արդեն իսկ մեկուսացված է քաղաքական իշխանությունից:
Սարգսյանի ձևակերպումը, թերևս, ուղղակիորեն չի առնչվում անհատ օլիգարխներին: Այս ձևակերպմամբ, ահա, նա գծանշում է մի նոր մոտեցում, ըստ որի ստացվում է, որ, ասենք, գործարար-օլիգարխը չի կարող լինել քաղաքական լիդեր, չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, բայց ըստ էության կարող է լինել անհատ պատգամավոր: Ըստ այդմ, կարող է գոյություն ունենալ անկախ պատգամավոր-բիզնեսմեն Ռուբեն Հայրապետյան, բայց չի կարող գոյություն ունենալ կոալիցիոն կուսակցության առաջնորդ-բիզնեսմեն Գագիկ Ծառուկյան: Ռուբեն Հայրապետյանի համար, համենայնդեպս, տարընթերցման տեղ թողնված է, իսկ Գագիկ Ծառուկյանի համար՝ ոչ: Մնում է պարզել միայն, թե ինչ ճակատագիր է սպասվում բիզնեսմեն Միքայել Մինասյանին: Վերը նշված տրամաբանությամբ` կառավարության կազմից միանշանակ պետք է հեռանան առողջապահության նախարար, բիզնեսմեն Հարություն Քուշկյանը, բնապահպանության նախարար, բիզնեսմեն Արամ Հարությունյանը: Սրանք ակնհայտ դեպքերն են:
Մեծ հաշվով, սակայն, սարգսյանական նոր տրամաբանությունը ենթադրում է իշխանական ողջ կազմի հեռացում, որովհետև գործող վարչախմբի համար, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանությունը բիզնես է, բիզնեսը՝ իշխանություն: Սա նշանակում է մեկ բան. բիզնեսը իշխանությունից, բիզնեսը պետական կառավարման համակարգից տարանջատելու համար անհրաժեշտ է սերժանտական իշխանությունը արմատախիլ անել, և ձևավորել նոր. օրինական իշխանություն: Հակառակ դեպքում ստացվում է, որ վերը հիշատակված ճոռոմաբանության միակ նպատակը Գագիկի և Գագիկի ունեցվածքը Միշիկին և Սաշիկին ժառանգելն է»:

ուզում ա մենակ երկու Գագիկների ունեցվածքը խլեն ու բաշխեն, էլի բան ա, անիմաստ ա հուսալ թե բոլորին միանգամից կբերեն հարկային դաշտ, թող սկսեն դրանից, հետո կերևա: Եթե Ս.Սարգսյանը պատրաստ է այդքանը անել ուրեմ արդեն լավա
ReplyDelete