Popular Posts

Wednesday, November 9, 2011

Մանվել Գրիգորյանի որդին Արմավիրի մարզպե՞տ


«Հրապարակ»-ը գրում է` չի բացառվում, որ մոտ օրերս կադրային փոփոխությունների մարաթոնում էլի անսպասելի որոշումներ լինեն.

«Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` խնդիր է դրված ոչ միայն մարզպետներին համատարած ՀՀԿ-ացնել, այլև Սերժ Սարգսյանը մանրակրկիտ հաշվարկներ է անում, որպեսզի մարզային բոլոր պոստերում կանգնած լինեն ընտրությունների կազմակերպման «գիտակ» և առավելագույն ձայներ ապահովող մարդիկ: Եվ ահա, «պլանի տակ են» ոչ միայն ԲՀԿ-ական երկու մարզպետները՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, այլև Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանը»,- ապա թերթը հավելում է.

«Թեպետ նա ինտենսիվորեն լծված է մարզի կոլեկտիվների ՀՀԿ-ացման գործընթացին, սակայն ասում են՝ ԲՀԿ-ականներն այս մարզում շատ են «թպրտում»: Ի դեպ, խոսվում է, որ Ս. Սարգսյանը մտադիր է Ղահրամանյանի աթոռը հանձնել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն: Գաղտնիք չէ, որ վերջիններս այդ մարզը «նայողներն» են և թուրներն աջ էլ է կտրում, ձախ էլ:

Ասում են՝ գեներալ Մանվելը խոստացել է մարզպետի պաշտոնի դիմաց «մաքուր» հաղթանակ ապահովել ՀՀԿ-ի համար: Ի դեպ, ըստ լուրերի, նա մտադիր է նաև կնոջը ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձնել»:

1 comment:

  1. Լուրջ պայքար է սպասվում, ամեն դեպքում խայտառակություն է...

    ReplyDelete