Popular Posts

Tuesday, July 10, 2012

ՀՀ իշխանությունները նոր վարկ ստանալու համար ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի հետ

ՌԴ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ:Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ անհայտ է. ըստ թերթին հասած տեղեկությունների, բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար: Բանակցությունները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Եվրամիության շրջանակներում Հայաստանի համար 1.5 միլիարդ դոլարի հանգանակության խնդիրը «ջրվեց»: Հայտնի է նաև, որ հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և միաժամանակ լողացող տոկոսադրույքներով: Այսինքն, տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից (LIBOR+...): Հայկական կողմը, ըստ նույն աղբյուրների, ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:

No comments:

Post a Comment