Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասեմին տեղեկացրել է, որ Չինաստանը պատրաստ է 20 մլրդ դոլար ներդնել` իրանական երկու նավթահանքերի շահագործմանը:
Ինչպես տեղեկացնում է իրանական Press TV-ն, Չինաստանն այդ երկու հանքավայրերից օրական 700 հազ բարել նավթ է արդյունահանելու:
Նախարարը տեղեկացրել է, որ Ազադեգան և Յադավարան նավթահանքերի շահագործման պայմանագիրը կնքվելու է 10-15 տարով:
Յադավարանի հանքավայրը գտնվում է Խուզիսթան նահանգում և սահմանամերձ է Իրաքին: Այնտեղից հնարավոր է օրական 300.000 բարել նավթ արդյունահանել:
Իսկ Ազադեգանը աշխարհի ամենամեծ նավթային «պահեստներից» մեկն է, որտեղ 42 միլիարդ բարել նավթային ռեզերվ կա:
No comments:
Post a Comment