Popular Posts

Tuesday, July 10, 2012

Նիկոյանը բավական ընկճված վիճակում է

«Ժողովուրդ»-ի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում ՀՀԿ ներքին խոհանոցից: Ըստ այդմ ՀՀ կառավարության ձևավորումից երկու օր առաջ Սերժ Սարգսյանն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին իր մոտ է հրավիրել` տեղեկացնելով որ նրան մտադիր է նախարար նշանակել: Սակայն երբ քննարկվել է նախարարների հարցը, ի զարմանս շատերի, այդ թվում` Նիկոյանի, Սարգսյանն այլ որոշման մասին է հայտարարել: Ընդ որում, նա այդպես էլ չի բացատրել, թե ինչու Նիկոյանին նախարար չի նշանակել: Բնականաբար, Նիկոյանն էլ չի համարձակվել հարցնել այդ մասին: Փոխարենը նա տևական ժամանակ է` գտնվում է բավական ընկճված վիճակում, չի գալիս խորհրդարան, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ գրանցումից հետո հաշված րոպեներ էր անցկացնում ԱԺ դահլիճում: Ավելին, նրան այնպիսի մի խղճուկ աշխատասենյակ են հատկացրել ԱԺ-ում, որ Նիկոյանն ամաչում է ներս մտնել:

No comments:

Post a Comment