Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Վրաստանի ՌԴ –ի հետ սահմանակից Կազբեգիի շրջանում մասնակցել է շքեղ հյուրանոցի բացմանը և հայտարարել, որ նրանում սպասում է «Ռուսաստանից հարյուր հազարավոր զբոսաշրջիկների», հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը:
Նա նաև խոստացել է այնտեղից մինչև Թբիլիսի (ավելի քան 150 կմ) թունել կառուցել: Իր խոսքով, ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը կպաշտպանի Վրաստանը «ՌԴ ղեկավարության նոր արկածախնդրությունից»:
«Այստեղ շատ ռուսներ կգան, և նրանք կհամոզվեն, որ սա խախաղ տեղ է», - ասել է Սաակաշվիլին:
«Ժողովուրդների միջև հարաբերությունը` ճանապարհ է ՌԴ-ի և Վրաստանի հարաբերությունների վերականգնման և Ռուսաստանի զսպման համար», - նշել է նա:
Նա ասել է, որ Վրաստանի հանդեպ «թշնամական» է տրամադրված միայն ՌԴ ղեկավարությունը, այլ ոչ ժողովուրդը, սակայն դա էլ է ժամանակավոր:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր աջակցել նույն վայրում շքեղ խաղատան բացմանը, որը, վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հրամանով նաև ազատվում է տարեկան եկամտահարկից:

No comments:
Post a Comment