Popular Posts

Wednesday, July 4, 2012


Ոստիկանությունը հանդես է եկել հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ օրաթերթը տեղեկացնում էր, որ Վահե Ավետյանի հուղարկավորության օրը ՀՖՖ նախագահ, ԱԺ (արդեն նախկին) պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները ծեծել էին թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդին:

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրություն-պարզաբանման մեջ:

 օրաթերթը տեղեկացրել էր, որ թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդի հետ վիճել ու նրան ծեծի է ենթարկել Ռ.Հայրապետյանի թիկնապահներից մեկը:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

No comments:

Post a Comment