Բուլղարիան պաշտոնապես ընդունել է անձը հաստատող փաստաթղթերը, որոնք Վրաստանի իշխանությունները թողարկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար, այս մասին հայտնում Наша Абхазия–ն՝ վկայակոչելով ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին:
«Սա շատ կարևոր լուր է, և ես համոզված եմ, որ փաստաթղթի ճանաչման գործընթացը շարունակվում է», - ասել է Վաշաձեն: Նա նաև նշել է, որ իրենք բանակցություններ են վարում «չեզոք անձնագրերի» ճանաչման շուրջ նաև այլ երկրների հետ:
Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը, իր հերթին, նշել է, որ այս փաստաթղթերը, որոնք ճանաչում են ստացել արտերկրում, լավագույնս կնպաստեն Վրաստանի վերաինտեգրմանը:
Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Վրաստանն առաջարկել էր անձը հաստատող և ճանապարհորդական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքում և օգտվել սոցնպաստներից:
Ավելի վաղ այդ փաստաթղթերը ճանաչվել են Ճապոնիայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի կողմից:
No comments:
Post a Comment