Popular Posts

Monday, July 9, 2012

Ամբողջ Վրաստանին Սաակաշվիլին սպանել չի կարող


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է արյունահեղություն նախապատրաստելու մեջ, որպեսզի ընդդիմությունը չկարողանա հաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ինչպես տեղեկացնում է vz.ru-ն նախկին նախագահը նշել է, որ Սաակաշվիլին պատրաստ է անգամ կյանքի գնով պաշտպանել իր դիրքը:

«Սաակաշվիլին ամեն ինչի կգնա և մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին: Նա նաև արյունահեղության կգնա, չնայած դա վերջնականապես կտապալի նրան: Առանց արյան նա չի թողնի պաշտոնը»,- ասել է Շևարդնաձեն:

Նա նշել է, որ զոհեր կլինեն, սակայն միայն ժողովուրդը կկարողանա կանգնեցնել նրան:
«Ամբողջ Վրաստանին Սաակաշվիլին սպանել չի կարող»,- ասել է երկրի նախկին ղեկավարը:

Նա Սաակաշվիլիին խորհուրդ է տվել չչարաշահել ժողովրդի համբերությունը:
«Թշնամուդ անգամ վրացի ժողովրդի ընդվզումը չես կամենա: Ավելի լավ է ինքնակամ գնա. այդ դեպքում թե՛ արյունահեղութուն չի լինի, թե՛ ինքն իրեն կփրկի»,-ասել է Շևարդնաձեն:

No comments:

Post a Comment