«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անտրամաբանական է համարում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը տեխնիկական պատճառներով չի հասցրել ստորագրել «Հարսնաքարի» գորով ԱԺ լսումներ հրավիրելու ձևաթուղթը, բայց անընդհատ կապի մեջ է եղել և դրանով համարել է, որ «ժառանգության» բոլոր պատգամավորները ստորագրել են:
Ըստ նաիրա Զոհրաբյանի՝ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ «եթե ԲՀԿ խմբակցության 7 պատգամավորներ ստորագրել են, ուրեմն եկեք համարենք, որ բոլոր 37 –ը ստորագրել են»: Եվ ԲՀԿ բոլոր պատգամավորներն էլ, որոնք արձակուրդում են «հոգով » այստեղ՝ Հայաստանում մնացածների հետ են:
«Խնդիրը դա չէ. ցանկացած պատգամավոր ազատ է ստորագրելու կամ չստորագրելու, միանալու կամ չմիանալու որևէ նախաձեռնության: Ինձ համար տարօրինակը համառությունն է՝ ակնհայտորեն խեղաթյուրելու փաստերը: Իսկ մնացածը… ի վերջո, դա բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի գործն է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս թեման ակտիվորեն քննարկվում էր, և որոշ օգտատերեր հետևյալ հարցադրումն էին անում. եթե ակնհայտ էր, որ անհրաժեշտ ձայները չեն հավաքվելու, ուրեմն ինչո՞ւ էր այս գործընթացը նախաձեռնվում:
Ինչին ի պատասխան էլ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխան հարցադրում էր արել՝«իսկ ինչու՞ է ակնհայտ», փաստորեն, ակնարկելով, որ ցանկության դեպքում ԲՀԿ-ն կարող է ր կանչել Հայաստանից դուրս գտնվող իր պատգամավորներին և ապահովել 44 ստորագրությունը:
Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան ասաց, որ «Բարգավաճը» որևէ խաղի կանոն չի խախտել ու որևէ անսպասելի քայլ չի արել՝ գործընկեր կուսակցություններին նախազգուշացնելով, որ մի քանի պատճառներով ԲՀԿ–ն չի կարող ապահովել այդ ստորագրությունները։
«Առաջին, տեխնիկապես դա հնարավոր չէ, և երկրորդ մենք գտնում ենք, որ այս փուլում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա: Մենք ազնիվ ենք եղել և այդ մասին բոլոր աշխատանքային քննարկումներին ասել ենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ քանզի կար նախաձեռնություն, այստեղ մնացած պատգամավորները միացել են ստորագրահավաքին:

No comments:
Post a Comment