Հունգարիայում, իրականացված մի շարք սահմանադրական փոփոխությունների շրջանակներում, տեղի է ունեցել քրեական օրենսդրության խստացում, հայտնում է Kurier-ը:
Երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն օրենքի ուժի մեջ կմտնի 2013թ.-ի հունիսի 1-ին, լուրջ քննադատությունների է ենթարկվել իրավաբանների և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից:
Ըստ նոր օրենսգրքի` այգուց խնձոր գողացող տղաները նույնացվում են զինված հանցագործների հետ և թույլատրվում է քաղաքացիներին կրակել նրանց վրա` ինքանպաշտպանության նկատառումներով:
Բացի այդ, այսուհետ կանեփի օգտագործումը կպատժվի ազատազրկմամբ, իսկ սպանության պատասխանատվությունն անձը կրելու է ոչ թե 14 այլ 12 տարեկանից: Բարձրաստիճան պաշտոնյաների վրա իրականցված հարձակումները պատժվելու են 3-6 տարվա ազատազրկամամբ, իսկ երկրի պատմական մասունքը` Հունգարիայի Սուրբ թագը վիրավորողներին սպառնում է 1 տարվա ազատազրկում:
Այսպիսով Հունգարիան դարձել է առաջին հանրապետությանն աշխարհում, որտեղ միապետական խորհրդանիշը հավասարեցվել է ազգային սրբության հետ:
No comments:
Post a Comment