Հունաստանի կառավարությունը պետական պարտքը մարելու համար 40.4 մլն եվրոյով վաճառել է AIRBUS A340-300 4 մարդատար ինքնաթիռներ, որոնք պատկանում էին OLYMPIC AIRWAYS պետական ավիաընկերությանը, գրում է Euromag-ը:
Ըստ երկրի ֆինանասների նախարարության` ինքնաթիռների գնել է դարձել Apollo Aviation Group ընկերությունը, ով ամենաշատ գումարն է առաջարկել դրանց դիմաց:
Աղբյուրը նաև հաստատել է, որ Airbus A340-ի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է պետական պարտքի մարմանը:
Olympic Airways-ի սեփականաշնորհումից և Olympic Air վերանվանումից հետո մարդատար ինքնաթիռներն անցել են կառավարության սեփականության տակ և 2009թ.-ից ի վեր թռիչքներ չեն իրականցրել:
No comments:
Post a Comment