«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ այսօր նախատեսվում էր անցկացնել մոմավառություն՝ նվիրված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքին, ով սպանվել էր ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ակցիայի սկզբից րոպեներ անց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:
Ոստիկանները պատ էին կազմել համալիրի մոտ և ակցիայի մասնակիցներին թույլ չէին տալիս մոտենալ շենքին: Այդ իսկ պատճառով մասնակիցները ստիպված էին դուրս գալ հարակից փողոց: Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը զգուշացրեց, որ բոլորը դուրս գան փողոցի երթևեկելի հատվածից, այլապես ոստիկանությունը ուժ կկիրառի:
Նրա խոսքից երկու-երեք րոպե անց ժողովրդի վրա հարձակվեցին կարմիր բերետավորները և սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները:
Սկսված հրմշտոցի արդյունքում բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում կանայք ընկան գետնին:
«Հարսնաքար» ռեստորանի մոտ ավելի վաղ եղել է նաև Ռուբեն Հայրապետյանը, ով ներկաների պատմելով մինչ ակցիայի սկիզբը հարվածել և գետնին է գցել Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին:
Ռոբերտ Մելքոնյանը վարորդներին հրահանգեց շարունակել ճանապարհը, որպեսզի ժողովուրդը ստիպված լինի բացել այն, արդյունքում ակցիայի մասնակիցները հայտնվեցին փողոցի տարբեր կողմերում:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ժամանել են Ռուբեն Հայրապետյանի Ավանում գտնվող առանձնատուն՝ «նեմեց մարդասպան», «նեմեց սրիկա», «նեմեց հանցագործ» վանկարկելով: Մինչ ակցիայի մասնակիցները քայլերթով կշարժվեին դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, ոստիկանական մեքենաներն արդեն հասցրել էին մեկնել այնտեղ՝ ցուցարարներին ընդառաջ:
Ոստիկանության աշխատակիցները օղակի մեջ էին առել Ռ. Հայրապետյանի տունը և թույլ չէին տալիս ակցիայի մասնակցիներին մոտենալ դրան:

No comments:
Post a Comment