Popular Posts

Monday, July 9, 2012

Օլանդը Հայոց ցեղասպանության հարցում Սարկոզիից վտանգավոր է


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիից ավելի շատ է աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին ադրբեջանական Salam News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մևլութ Չավուշօղլուն:

«Հենց Օլանդի կուսակցությունն է (Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն) առաջարկել Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնել այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 24-ին կողմ էր քվեարկել օրինագծի ընդունմանը:

«Օլանդը խոստացել է, որ կընդունի այս օրինագիծը, և այժմ նա փորձում է իրականացնել դա: Եվ այս տեսանկյունից, նա առավել վտանգավոր է իր նախորդից` Սարկոզիից»,- ասել է Չավուշօղլուն:

Ըստ նրա` այժմ Հայոց ցեղասպանության մասին որևէ որոշում ընդունելը սխալ կլինի, քանի որ այն կհակասի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշմանը:
«Ֆրանսիան պետք է դադարեցնի այս ամենն ու պահպանի Թուրքիայի հետ կապերը: Հակառակ դեպքում` դա վատ կանդրադառնա թուրք- ֆրանսիական հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն` հավելելով, որ երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվում, և անհրաժեշտ է դրանք պահպանել:

No comments:

Post a Comment